Հունվարի 17-ին ԻԻՀ նախագահը կմեկնի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i227440-Հունվարի_17_ին_ԻԻՀ_նախագահը_կմեկնի_Ռուսաստան
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ հունվարի 17-ին Մասուդ Փեզեշքյանը կմեկնի Ռուսատսան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2024 07:50 Asia/Tehran
  • Հունվարի 17-ին ԻԻՀ նախագահը կմեկնի Ռուսաստան

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ հունվարի 17-ին Մասուդ Փեզեշքյանը կմեկնի Ռուսատսան։

Iran Press-ի հաղորդմամբ՝ Քազեմ Ջալալին հայտարարել է, որ  այցի ընթացքում Մասուդ Փեզեշքյանը և Վալդիմիր Պուտինը կստորագրեն երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիրը։

Նշելով, որ Հյուսիս-Հարավ միջանցքը երկու երկրների տնտեսական մյուս նախագծերից է, Ջալալին ասել է․ «Երկուշաբթի օրը Ռուսաստանի երկու փոխվարչապետներ այցելել էին Թեհրան՝ ԻԻՀ նախագահի ու մի շարք պաշտոնյաների հետ քննարկելու այս ծրագիրը»։

Դեսպանը հավելել է, որ ռուսական գազը Իրան տեղափոխելու ծրագիրը երկու երկրների միջև մյուս տնտեսական  կարևոր նախագիծն է, հույս հայտնելով, որ այն հնարավորինս արագ կյանքի կկոչվի։