Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել իրանահայերին ԻԻՀ աջակցությունը
Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել իրանահայերին ԻԻՀ աջակցությունը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Բահրամ Սարմասթիի հետ հանդիպմանը, բարձր գնահատելով ԻԻՀ աջակցությունն իրանահայությանը, Գրիգոր Չիֆթչյանն ասել է․ «Հայերը, ինչպես և մյուս իրանցիները, այս հողի մի մասն են, և մենք երախտապարտ ենք, որ մեր և մյուս քաղաքացիների միջև տարբերություն չկա»:
Անդրադառնալով հայերի թանգարանը վերաբացելու ծրագրին, Չիֆթչյանն ասել է․ «Թանգարանն առաջիկայում կվերաբացվի։ Այն ներկայացնում է Իրանի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը»։
Հանդիպմանն Արևելյան Ատրպատականի նահանգապետը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի ծննդյան և Ամանորի կախպակցությամբ, նշելով, որ Իրանի Սահմանադրությունը կարևորում է ազգային համերաշխության ամրապնդումն ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներին հատուկ ուշադրություն դարձնելը։
Նա ասել է․ «Իրանի կառավարությունը հանձնառու է ուշադրություն դարձնել կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, ինչպես նախկինում»:
Բահրամ Սարմասթը հավելել է. «Հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցում նրանց հետ փոխգորակցությունը դրական ու կառուցողական է»: