Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել իրանահայերին ԻԻՀ աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i227490-Ատրպատական_նահանգի_Հայոց_թեմի_առաջնորդը_բարձր_է_գնահատել_իրանահայերին_ԻԻՀ_աջակցությունը
Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել իրանահայերին ԻԻՀ աջակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2024 06:46 Asia/Tehran
  • Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել իրանահայերին ԻԻՀ աջակցությունը

Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել իրանահայերին ԻԻՀ աջակցությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Բահրամ Սարմասթիի հետ հանդիպմանը, բարձր գնահատելով ԻԻՀ աջակցությունն իրանահայությանը, Գրիգոր Չիֆթչյանն ասել է․ «Հայերը, ինչպես և մյուս իրանցիները, այս հողի մի մասն են, և մենք երախտապարտ ենք, որ մեր և մյուս քաղաքացիների միջև տարբերություն չկա»:
Անդրադառնալով հայերի թանգարանը վերաբացելու ծրագրին, Չիֆթչյանն ասել է․ «Թանգարանն առաջիկայում կվերաբացվի։ Այն ներկայացնում է Իրանի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը»։ 
Հանդիպմանն Արևելյան Ատրպատականի նահանգապետը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի   ծննդյան և Ամանորի կախպակցությամբ, նշելով, որ Իրանի Սահմանադրությունը կարևորում է  ազգային համերաշխության ամրապնդումն ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներին հատուկ ուշադրություն դարձնելը։
Նա ասել է․ «Իրանի կառավարությունը հանձնառու է ուշադրություն դարձնել կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, ինչպես նախկինում»:
Բահրամ Սարմասթը հավելել է. «Հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցում նրանց հետ փոխգորակցությունը դրական ու կառուցողական է»: