Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորների շնորհավորական ուղերձը
https://parstoday.ir/hy/news/iran-i227602-Իրանի_Իսլ._խորհրդարանում_իրանահայ_զույգ_պատգամավորների_շնորհավորական_ուղերձը
2024 թվականը իր բոլոր վերիվայրումներով հանդերձ հասավ իր վերջին կանգառին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 15:39 Asia/Tehran
  •   Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորների շնորհավորական ուղերձը

2024 թվականը իր բոլոր վերիվայրումներով հանդերձ հասավ իր վերջին կանգառին:

 Նոր տարվա  պահը յուրահատուկ է այն իմաստով որ նորը եվ հինը հրաժեշտ են տալիս միմյանց, ակնկալելով բարին իշխելու գալիք տարում: Այո, նորի ու հնի պայքարը միշտ ավարտվում է նորի հաղթանակով։ Չէ որ նորի մէջ հույս կա, հույս հաջողության եվ նպատաակների իրականացման:

2024 թվականին աշխարհը ականատեսը եղավ բազմաթիվ իրադարձությունների, պատերազմների, ցեղասպանությունների եվ էթնիկ զտումների: Շատ ծանր երեւույթներ, որը անկրկնության հույսով թողնում ենք թիկունքում ։

Լիահույս ենք որ 2025 թվականը մեր երկիր Իրանի ու մեր համայնքի համար կբերի առավել հզորություն եվ հաջողություն, Հայաստանի ու հայ ժողովրդի համար առավել խաղաղություն ու բարորություն, եւ ամենկարեվորը ցանկանում ենք, որ հազարմյա այս երկու հարեվան երկրների հարաբերությունները լինեն առավել բարգավաճ եվ ռազմավարական հանուն՝ երկու ժողովուրդների կյանքի բարելավման եվ ապահովման:

Կhուսանք, որ 2025 թվականը լինի առողջության, խաղաղության եվ հաղթանակների տարի: Աղոթում ենք առ Աստված, որ աշխարհի բոլոր մարդիկ՝ հատկապես մանուկները, որը այսօր ռումբերի ու կրակոցների տակ են գտնվում, Նոր տարվա  ընթացքում կժպտան ու կապրեն խաղաղ երկնքի տակ։

 

Մնացեք՝ անպարտ ու անսասան

Արի Նոր Տարի

Գալուստդ բարի:

Բայց այնպես արի,

Որ ավելանա  աշխարհի բարին:

Շնորհավոր Ամանոր եվ  Սուրբ Ծնունդ

 

Իրանի Իսլ. խորհրդարանում

 

Թեհրանի եվ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյան

 

Սպահանի եվ հարավային իրանահայության պատգամավոր Գեղարդ Մանսուրյան

 

 alikonline.ir