ՆՈՐ ՏԱՐՎԱ ՊԱՏԳԱՄ
https://parstoday.ir/hy/news/iran-i227604-ՆՈՐ_ՏԱՐՎԱ_ՊԱՏԳԱՄ
Մոտալուտ Նոր տարվա եվ Ս. Ծննդյան ու Աստվածահայտնութհան օրհնաբեր տոների առիթով ջերմորեն ողջունում եմ մեր հավատացյալ ժողովրդի զավակները, բոլորին մաղթելով խաղաղ, առողջ եվ բեղուն գործունեությամբ հատկանշված կյանք:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 15:55 Asia/Tehran
  • ՆՈՐ ՏԱՐՎԱ  ՊԱՏԳԱՄ

Մոտալուտ Նոր տարվա եվ Ս. Ծննդյան ու Աստվածահայտնութհան օրհնաբեր տոների առիթով ջերմորեն ողջունում եմ մեր հավատացյալ ժողովրդի զավակները, բոլորին մաղթելով խաղաղ, առողջ եվ բեղուն գործունեությամբ հատկանշված կյանք:

Մարդու կյանքը միշտ արժեվորվում եվ իմաստավորվում է նորոգությամբ. նրա համար սաղմոսերգու մարգարեն ասում է.-«Մաքուր սիրտ հաստատիր իմ մեջ Աստված եվ արդար հոգի նորոգիր իմ որովայնում» (Սղ. 51:10)

Դժբախտաբար այսօր մարդկությունը սխալ է մեկնաբանում նորոգությունն ու վերանորոգումը եվ անոր համար իր կյանքը վերածում է տագնապալի ապրումների մի անքակտելի օղակի: Հարկ է Աստվածաշունչ Մատյանի խոսքերը ճշգրիտ կերպով հասկանալ եվ ըստ այնմ ապրել, որովհետեվ ճշմարիտ իմացումով է, որ մենք պիտի կարողանանք նաեվ աստվածային ճշմարտության թարգմանը լինել կյանքի մեջ:  Էականը ճշմարիտ կերպով կյանքին մոտենալ եվ ըստ այնմ շարժվելն է:

Հարկ է Նոր տարվա եվ Ս. Ծննդյան այս օրերին ժամանակ գտնել մտածելու, խորհրդածելու եվ վերանորոգված կերպով շարունակելու մեր կյանքը: Այս խոհերով շնորհավորում եմ ձեզ եվ ի սրտե մաղթում, որ աստվածային օրհնությամբ շողարձակի ձեր կյանքը, որպեսզի օրինակ լինեք մեր նոր սերնդի եվ երիտասարդության կյանքին: Իմանանք որ երիտասարդությունը պետք ունի կյանքի օրինակներին եվ  ոչ անպայման քննադատության: Թող այս նոր տարին մեզ համար լինի սիրո  եվ  խաղաղության, այլեվ միության եվ միասնականության տարի:

Այս առիթով, սրտագին շնորհակալությունս եմ հայտնում Պատգամավորական Ժողովին, Թեմական, Կրոնական եվ ազգային խորհուրդներին, այլեվ թեմակալ առաջնորդներին, ազգայիններին եվ միություններին, որոնք բարեմաղթություններ կատարեցին առողջությանս համար: Աստված օրհնե բոլորին:

Բոլորիդ ասում եմ շնորհավոր նոր տարի եվ Ս. Ծնունդ եվ վերջապես սիրելիներ հիշենք Պողոս առաքյալի Գաղատացիներին գրած հետևյալ խոսքերը. «Հետեվաբար քանի դեռ ժամանակը մեր ձեռքն է բարիք անենք բոլորին մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին» (Գղ. 6:10)

Շնորհավոր Նոր տարի եվ Ս. Ծնունդ.

Ամեն:

ԱՂՈԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ