Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i227646-Թեհրանում_Սաուդյան_Արաբիայի_դեսպանը_կանչվել_է_ԻԻՀ_ԱԳՆ
ԻԻՀ ԱԳՆ գլխավոր հյուպատոսական բաժնի տնօրենն արձագանքելով Սաուդյան Արաբիայում բանտարկված իրանցի վեց քաղաքացիների մահապատժի մասին լուրերին, հայտարարել է․ «Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել Իրանի բողոքն այս որոշման կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2025 06:25 Asia/Tehran
  • Թեհրանում  Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ

ԻԻՀ ԱԳՆ գլխավոր հյուպատոսական բաժնի տնօրենն արձագանքելով Սաուդյան Արաբիայում բանտարկված իրանցի վեց քաղաքացիների մահապատժի մասին լուրերին, հայտարարել է․ «Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել Իրանի բողոքն այս որոշման կապակցությամբ։

Նաև նշվել է, որ Էր-Ռիադի որոշումը հակասում է դատական համագործակցության ընթացքին»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Քարիմի Շասաթին ասել է․ «Սաուդյան Արաբիայում բանտարկված Իրանի վեց քաղաքացիներ մի քանի տարի առաջ մահապատժի էին դատապարտվել՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Այս տարիների ընթացքում  նախարարությունը շարունակական ջանքեր է գործադրել նրանց հյուպատոսական ծառայություններ մատուցելու և պատիժիը մեղմելու ուղղությամբ»:

Քարիմի Շասաթին հիշեցրել է. «Մահապատժի գործադրումն առանց Իրանի դեսպանատան նախնական ծանուցման, անընդունելի է և խախտում է միջազգային իրավունքի կանոններն ու չափանիշները, այդ թվում՝ հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիան»:

Հաղորդվում է, որ ԻԻՀ ԱԳՆ իրավահյուպատոսական պատվիրակությունը կմեկնի Էր Ռիադ՝ խնդրին հետամուտ լինելու համար։

Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն այսօր հայտարաել է Սաուդյան Արաբիայի Շարղիե շրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող Իրանի վեց քաղաքացիների մահապատժի գործադրման մասին։