Այսօր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության հինգերորդ տարելիցն է
Այսօր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության 5-րդ տարելիցն է։
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ 2020թ․ Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այդ երկիր մեկնած Ղասեմ Սոլեյմանին նահատակվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան ուղղաթիռների իրականացրած հարձակման հետևանքով։
Ղասեմ Սոլեյմանիիի հետ միասին նահատակվեցին նաև Իրաքի «Հաշդ ալ-Շաաբի» ուժերի գլխավոր հրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց 8 ուղեկիցները։
Այսօր Իրանում տեղի կունենան սգո արարողություններ՝ նվիրված Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին։
Մի շարք երկրներում նույնպես կանցկացվեն արարողություններ՝ ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ։
Այս տարի Իրանի և տարբեր երկրների ժողովուրդներն ավելի ակտիվ են քննարկում Ղասեմ Սոլեյմանիի դպրոցի գաղափարները։