Շնորհավոր իմամ Մուհամմադ Բաղերի ծննդյան օրը
Հունվարի 2-ին շիաների հինգերորդ առաջնորդ Իմամ Մուհամմադ Բաղերի ծննդյան օրն է։
Ամենուր, երբ հիշատակվում էր Հաշեմիների, Ալավիդների և Ֆաթեմիների մեծության մասին, իմամ Բաղերը հիշատակվում էր որպես այդ ամբողջ սրբության, քաջության ու մեծահոգության միակ ժառանգորդ։
Իմամ Բաղերիին անվանում էին նաև Աբու Ջաֆար։ Իսկ նրա ամենահայտնի տիտղոսը Բաղեր ալ-օլում էր, որը նշանակում է «գիտությունները պառակտող», քանի որ նա լուծում էր երկընտրանքներն ու խնդիրները։
Իմամ Մուհամմադ Բաղերի գիտական աստիճանի համբավն այնքան մեծ էր, որ բոլոր՝ մուսուլման և ոչ մուսուլման պատմաբաններն առանց բացառության, անդրադարձել են նրա գիտելիքների բարձր մակարդակին։
Իմամ Մուհամմադ Բաղերը հայտնի էր որպես շատ տպավորիչ ու առատաձեռն անձնավորություն։
Իրանի ռադիոհեռուստատեսությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ իմամ Մուհամմադ Բաղերի ծննդյան օրվա կապակցությամբ։