Մոսկվա-Թեհրան համաձայնագրում հավասարակշռության կարևորությունը
Միջազգային համակարգում Իրանի կարևորագույն բարեկամներից Ռուսաստանի հետ ռազմավարական և համապարփակ համաձայնագրի ստորագրումը վկայում է ԻԻՀ 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության մեջ Մոսկվայի առանձնահատուկ դիրքի մասին։
Հետևաբար անհրաժեշտ է ավելի մանրամասն անդրադարձ կատարել այդ համաձայնագրի բոլոր կետերին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իրան-Ռուսաստան համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, երկու երկրները պետք է չափազանց զգոն լինեն դրա իրականացման համար հիմքեր ստեղծելու և դրա պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելու հարցում։
Իրանի ու Ռուսատսանի կառավարությունների համար երկկաղմ հարաբերությունները շատ կարևոր են, հատկապես հաշվի առնելով երկու երկրների միջև պատմական խորը կապերն ու աշխարհագրական մերձությունը։
25 տարի ժամկետով «Համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիրն» ըստ Իրանի ու Ռուսաստանի՝ կարող է հետագայում նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը:
Երկու երկրներին առջևում երկար ճանապարհ է սպասվում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային փոխհարաբերությունների և միջազգային ասպարեզում դերակատարության մասով։
Մոսկվայի և Թեհրանի երկկողմ հարաբերությունների կարևորագույն առանցքներն են էներգետիկան, նոր տեխնոլոգիաները, տնտեսությունը, ռազմական ու պաշտպանական արդյունաբերությունը։ Երկու երկրներն էլ իրենց հսկայական գազային պաշարների և իրենց կարիքները բավարարելու համար միջուկային տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտության պատճառով կարող են միասին նոր բևեռ ձևավորել։
Համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել հունվարի 17-ին, ամենաամբողջական տարբերակն է և ներառում է ավելի լայն քաղաքական, տնտեսական և մշակութային հարթություններ: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այն որակել է որպես «խոշոր և աննախադեպ պայմանագիր» Իրանի հետ։
Այս համաձայնագիրն, ինչպես նմանատիպ այլ փաստաթղթերը, կրում է արտաքին գործոնների ազդեցություն։ Այդ գործոններից յուրաքանչյուրի կշիռն ու ազդեցությունը տարբեր են, ուստի փաստաթղթի բոլոր կետերը պետք է շատ մանրամասն քննարկվեն երկու երկրների կողմից։
Այդ գործոններից ամենակարևորը Սիրիայի պայմանների փոփոխությունն է։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով այս կապակցությամբ հարցին, ասել է «Սիրիայում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացրել, և փաստաթուղթը պատրաստ է ստորագրման»։ ՌԴ ԱԳ նախարարը համաձայնագիրը որակել է որպես «նոր ու մեծ»։