Կառավարության խոսնակ. Իրանի շահերը ներառված են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության փաստաթղթում
https://parstoday.ir/hy/news/iran-i227922-Կառավարության_խոսնակ._Իրանի_շահերը_ներառված_են_Ռուսաստանի_հետ_համապարփակ_համագործակցության_փաստաթղթում
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. Իրանի շահերը ներառված են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության փաստաթղթում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2025 13:24 Asia/Tehran
  • Կառավարության խոսնակ. Իրանի շահերը ներառված են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության փաստաթղթում

Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. Իրանի շահերը ներառված են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության փաստաթղթում։

Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ վկայակոչելով IRNA-ն, կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի մասին ասել է. «Եթե ​​մեր մոտեցումը երկուստեք շահեկան և հավասարակշռված չլինի, ապա ոչ մի փոխգործակցություն չի կարելի անվանել համագործակցություն, բնականաբար, երկու երկրներն էլ պետք է շահեն այս փոխըմբռնման հուշագրից,  ուստի, Իրանի շահերը ներառված են այս փաստաթղթում»։

Ռուսական Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոհաջերանին, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեշեշքյանի Ռուսաստան կատարելիք այցին, ասաց. «Հուսով ենք, որ այս այցի ընթացքում ականատես կլինենք երկու երկրների միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրմանը։ Քննարկումներն արդեն տեղի են ունեցել այս հարցի շուրջ, և այս արարողակարգի նախապատրաստման գործընթացը տեղի է ունեցել ինչպես Ռուսաստանի Կազան քաղաք Իրանի նախագահի այցի համատեքստում, այնպես էլ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում»։

Իրանի կառավարության խոսնակը հույս է հայտնել, որ բացի երկու երկրների միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրումից, երկու երկրների միջև համագործակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի և ռուսական գազը Իրան տեղափոխելու ծրագրի շուրջ նույնպես բարենպաստ տեմպերով առաջընթաց կունենան։

Մոհաջերանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է, բնականաբար, մենք առաջնահերթությունը տալիս ենք Արեւելքին ու մեր հարեւաններին, բայց դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք Արեւմուտքը»։

Իրանի կառավարության խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է կառուցողական և անհապաղ բանակցությունների՝ միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման ուղղությամբ՝ հավելելով. որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը և բաց է փոխգործակցության համար։

ԱՎելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել էր, որ հունվարի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը Մոսկվա պատմական է լինելու՝ նպատակ ունենալով ստորագրել  համապարփակ համագործակցության համաձայնագիրը երկու երկրների նախագահների կողմից և անցկացնել երկկողմանի բանակցություններ հարաբերությունների բարելավման համար :