Փորձարկվել և ներկայացվել է Իրանի տեղական հակաբալիստիկ համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i227960-Փորձարկվել_և_ներկայացվել_է_Իրանի_տեղական_հակաբալիստիկ_համակարգը
Սահաբ – Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության հրամանատարը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության տեղական հակաբալիստիկ պաշտպանության համակարգի փորձարկման և ներկայացման մասին և ասաց. Այս համակարգը, անշուշտ, բազմաթիվ հավասարումներ կառաջացնի ռազմական ոլորտում և թշնամական երկրների մտքերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2025 14:53 Asia/Tehran
  • Փորձարկվել և ներկայացվել է Իրանի տեղական հակաբալիստիկ համակարգը

Սահաբ – Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության հրամանատարը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության տեղական հակաբալիստիկ պաշտպանության համակարգի փորձարկման և ներկայացման մասին և ասաց. Այս համակարգը, անշուշտ, բազմաթիվ հավասարումներ կառաջացնի ռազմական ոլորտում և թշնամական երկրների մտքերում։


Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ վկայակոչելով IRNA-ն, Հինգշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում բրիգադային գեներալ Դավուդ Շեյխյանն ասաց. «Դժվար է ռադարով հայտնաբերել F-35 և F-22 կործանիչները, որոնք գտնվում են «գաղտագողի» կործանիչների շարքում, բայց տեղական կարողություններով և սարքավորումներով, որոնք մշակվել են իրանական հակաօդային պաշտպանության ոլորտում, նրանց համար ևս ծրագիր ունենք»։

Անդրադառնալով «9 Դեյ» հրթիռային համակարգի հաջող աշխատանքին, գեներալ Շեյխյանը հավելել է. Իրանի հակաօդային պաշտպանության «Էղթեդար» (հզորություն) համատեղ զորավարժություններում այս համակարգի հաջող աշխատանքը «Դեզֆուլ» և «Սևոմե Խորդադ» համակարգերի կողքին, ցույց տվեց, որ սիոնիստների կողմից Իրանի պաշտպանությունը ոչնչացնելու մասին պնդումը կեղծ է։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության հրամանատարը հայտարարել է, որ «Ազնիվ Խոստում 2» գործողությունից հետո Սիոնիստական ​​ռեժիմը պնդում էր, որ ոչնչացրել է Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության կարողությունը, սակայն այժմ մենք ականատես ենք շատ ծավալուն զորավարժությունների՝ ներգրավելով ԻՀՊԿ–ի և բանակի օպերատիվ ուժերը։ Նա հավելեց․ «Մեր տեղական կարողությունները մեզ թույլ են տվել արագ պատրաստել արտադրական հոսքագծի սարքավորումների մեծ մասը, հատուկ կերպով ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը, և «Ազնիվ Խոստում 2» գործողությունից շատ ավելի մեծ կարողություններով գործի դնել պաշտպանական սարքավորումները»։

Բրիգադային գեներալ Դավուդ Շեյխյանն ավելացրել է. «ՀՕՊ զորավարժություններն անցկացվում են գերագույն առաջնորդի հովանու ներքո՝ ԻՀՊԿ-ի և բանակի ստորաբաժանումների միջև համատեղ միասնական ծրագրով։ Այս զորավարժություններում, ըստ հայտարարված սցենարների, ԻՀՊԿ-ի և բանակի կատարելագործված ստորաբաժանումները գործել են համատեղ ձևաչափով պաշտպանական դիրքերում։

Եզրափակելով խոսքը, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության հրամանատարը նշեց. «Այս զորավարժություններում բանակը գործել է որպես հակառակորդի սիմուլյացիոն ուժ, իսկ ԻՀՊԿ-ն ծառայել է որպես ՀՕՊ»։