Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում
https://parstoday.ir/hy/news/iran-i228018-Իրանական_զորքերը_հակաօդային_պաշտպանության_զորավարժություններ_են_սկսել_երկրի_միջուկային_օբյեկտներում
Կիրակի առավոտյան Իրանի Ֆորդո և Խոնդաբ միջուկային օբյեկտներում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսվել, հայտնում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2025 14:34 Asia/Tehran
  • Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում

Կիրակի առավոտյան Իրանի Ֆորդո և Խոնդաբ միջուկային օբյեկտներում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսվել, հայտնում է Mehr-ը։

Այս զորավարժությունների ընթացքում հրթիռային, ռադիոլոկացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև օդաչուով և անօդաչու թռչող սարքերը հարձակողական և պաշտպանական առաջադրանքներ կիրականացնեն։

Այս զորավարժությունները տեղի կունենան Ֆորդո և Խոնդաբ միջուկային կենտրոններում միանգամայն իրական պայմաններում, և անվտանգության նկատառումներից ելնելով դրանց միայն մի մասը կհեռարձակվի, գրում է իրանական լրատվամիջոցը։