Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը մեկնել է Երևան
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շաhվերդյանի գլխավորությամբ, մեկնել են Երևան՝ հանդիպելու և զրուցելու Հայաստանի խորհրդարանական քաղաքական պաշտոնյաների հետ։
Ըստ ԻԻԽ առավոտյան հաղորդագրության, Իրան - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Գեղարդ Մանսուրյանը, Սեյեդ Մոհամմադ Սադաթ Էբրահիմին և Սեյեդ Մոհամմադ Ջամալյանը՝ Արա Շահվերդյանի գլխավորությամբ այսօր (կիրակի, հունվարի 12-ին) Հայաստան - Իրան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական հրավերով մեկնել են Երևան՝ այս երկրի խորհրդարանական քաղաքական պաշտոնյաների հետ հանդիպելու և երկկողմ հարցերը քննարկելու համար։
Երևանում գտնվելու ընթացքում, Իրանի խորհրդարանական պատվիրակությունը, հայ գործընկերների հետ հանդիպելուց բացի, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և մի խումբ այլ քաղաքական ու խորհրդարանական պաշտոնյաների հետ կզրուցեն և կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հատկապես խորհրդարանական համագործակցության, հարևանության քաղաքականության և ռազմավարական հարաբերությունների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում համագործակցության և բնապահպանական հարցերի և այլ թեմաների մասին: