«Երկրի դատաստանը» Իրան-Իրաքյան ներկայացումը մեծ ընդունելության է արժանացել իրաքցիների կողմից
Pars Today - «Երկրի դատաստանը» ներկայացումը, որը իրանցի և իրաքցի արվեստագետների համատեղ աշխատանքն է, մեծ ընդունելության է արժանացել իրաքցիների կողմից։
Իրաքի Նասիրիա քաղաքում ավարտվեց իրանցի և իրաքցի արվեստագետների համագործակցությամբ բեմականացած «Երկրի դատաստանը» ներկայացումը, որն ընդառաջվել է 50 հազար իրաքցիների կողմից։
Ըստ Pars Today-ի, այս ներկայացումը, պատկերում է Ադամի ծագումից մինչև ըստ շիաների) խոստացված փրկիչ Հազրաթ Մահդիի հայտնվելը և պատմում է Իրաքի ժամանակակից իրադարձությունները, հատկապես դիմադրության շարժման խիզախությունը։
Ավելի վաղ, «Երկրի դատաստանը» ներկայացվել է Քարբալա, Բաղդադ, Հիլլա, Մոսուլ և Բասրա քաղաքներում, և Նասիրիայում ներկայացումից հետո ենթադրվում է, որ այն կբեմականացվի Իրաքի այլ քաղաքներում։
«Երկրի դատաստաը» ներկայացումը Իրանի և Իրաքի գեղարվեստական համագործակցության դրսևորումն է, որն ընդգծում է այս երկու ժողովուրդների մշակութային ու պատմական խորը կապերը։