Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i228078-Իրանի_հետ_Ռուսաստանի_պայմանագիրն_ուղղված_չէ_որևէ_մեկի_դեմ._ՌԴ_ԱԳ_նախարար
Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Այսպես է նա մեկնաբանել Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2025 13:56 Asia/Tehran
  • Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար

Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Այսպես է նա մեկնաբանել Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրումը:

Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները միշտ ցանկանում են որևէ թեմա գտնել ցանկացած հարցում՝ ինչ-որ մեկի հետ, լինի դա Իրանը, ԿԺԴՀ-ն, Չինաստանը և այլ պետություններ, Ռուսաստանի հարաբերություններից մտացածին սպառնալիքներ բացահայտելու նպատակով։

«Տվյալ պայմանագիրը, ինչպես, ի դեպ, ԿԺԴՀ-ի հետ մեր պայմանագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այն կառուցողական բնույթ է կրում և ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը՝ պաշտպանունակությունն ավելի լավ ապահովելու նպատակով», - ասել է Լավրովը։

Խոսելով Մոսկվայի մերձավորարևելյան քաղաքականության մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հեռանում այդ տարածաշրջանից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին անցկացվելիք բանակցությունների ավարտին կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ պայմանագիրը: