Փեզեշքյան. Իրանն աջակցում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու դեէսկալացիային
https://parstoday.ir/hy/news/iran-i228114-Փեզեշքյան._Իրանն_աջակցում_է_տարածաշրջանում_և_աշխարհում_խաղաղությանն_ու_դեէսկալացիային
Մասուդ Փեզեշքյանն NBC-ի հետ հարցազրույցում ասել է․ «Իրանն աջակցում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու դեէսկալացիային»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2025 06:58 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանն աջակցում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու դեէսկալացիային

Մասուդ Փեզեշքյանն NBC-ի հետ հարցազրույցում ասել է․ «Իրանն աջակցում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու դեէսկալացիային»։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Ամերիկյան NBC լրատվական գործակալության հետ հարցազրույցում, դատապարտելով Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և ցեղասպանությունը, Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է. «Իրանը ցանկանում է խաղաղություն և դեէսկալացիա տարածաշրջանում և աշխարհում և պատրաստ է այդ ուղղությամբ բանակցությունների»։ 

Պատասխանելով տաօրինակ հարցին, այն մասին, թե դիվանագիտության դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներից մեկը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ի կարծիքով Իրանը Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է նախապատրաստում, Փեզեշքյանն ասել է․ «Այն բոլոր ահաբեկչություններում, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, Եվրոպայում և այլուր,   իրանցիների հետք կա՞։ Երբևիցե եղե՞լ է։ Այն, ինչ կոչվում է «դավադրություն Թրամփի դեմ», Իսրայելի և այլ երկրների կողմից Իրանի նկատմամբ թշնամանքը խթանելու ծրագիր է»: