Ինչո՞ւ Իսրայելը լուրեր տարածում, թե Իրանը պատրաստվում է սպանել Թրամփին
Ամերիկյան NBC լրատվական գործակալության հետ հարցազրույցում, դատապարտելով Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և ցեղասպանությունը, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է. «Իրանը ցանկանում է խաղաղություն և դեէսկալացիա տարածաշրջանում և աշխարհում և պատրաստ է այդ ուղղությամբ բանակցությունների»։
Պատասխանելով տաօրինակ հարցին, այն մասին, թե դիվանագիտության դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներից մեկը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ի կարծիքով Իրանը Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է նախապատրաստում, Փեզեշքյանն ասել է․ «Այն բոլոր ահաբեկչություններում, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, Եվրոպայում և այլուր, իրանցիների հետք կա՞։ Երբևիցե եղե՞լ է։ Այն, ինչ կոչվում է «դավադրություն Թրամփի դեմ», Իսրայելի և այլ երկրների կողմից Իրանի նկատմամբ թշնամանքը խթանելու ծրագիր է»:
Նշելով, որ Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է պաշտպանվել, եթե իր միջուկային օբյեկտները հայտնվեն հարձակման թիրախում, Փեզեշքյանն ասել է․ «Մենք բնականաբար կարձագանքենք ցանկացած գործողության»։
ԻԻՀ նախագահն ասել է․ «Մենք պատերազմից չենք վախենում, բայց չենք էլ ձգտում պատերազմի։ Ես իսկապես հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ դա վնասակար կլինի»։
Նշելով, որ Իրանի թշնամիները Թեհրանին մեղադրում են միջուկային ռումբ ստեղծելու փորձի մեջ, որպեսզի «պատրվակ ստեղծեն», Փեզեշքյանն ասել է․ «Դա ճիշտ չէ»։