Որո՞նք են Իրանի նոր հետախուզական-ազդանշանային կործանիչի առանձնահատկությունները
Իրանցի մասնագետների կողմից կառուցված հետախուզական ազդանշանային կործանիչը միացել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերին։
ԻԻՀ ՌԾՈՒ հարավային նավատորմը համալրվել է «Զագրոս» հետախուզական ազդանշանային նավով։ Արարողությանը մասնակցել են ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին և մի խումբ այլ բարձրաստիճան զինվորականներ։
Հղում անելով «Թասնիմ» գործակալությունը, Pars Today-ը հաղորդում է, որ ռազմանավը կառուցել են իրանցի մասնագետները և այն լիովին բավարարում է հետախուզության ոլորտում Իրանի ռազմածովային նավատորմի կարիքները։
«Զագրոս»-ը, որը հագեցած է «երկիր-երկիր» և «երկիր-օդ» հրթիռային համակարգերով, ի վիճակի է տարբեր հեռավորությունների վրա խոցել ծովային և օդային թիրախները: Այն նաև աջակցություն է ցուցաբերում առաջադեմ հրետանային զինատեսակներով իրականացվող գործողություններին։
Նավի առանձնահատկություններից են էլեկտրոնային պատերազմի համակարգերը, որոնք կարող են արդյունավետ դեր խաղալ էլեկտրոնային սպառնալիքների բացահայտման և հակազդման գործում:
«Զագրոս» կործանիչը կարող է կրել նաև ուղղաթիռներ և հագեցած է օդային գործողությունների համար հարմար տախտակամածով։ Այն ռազմածովային ուժերին կտա բարձր ճկունության հնարավորություն: