Իրանը մշտապես պատրաստ է եղել ճնշումներից պաշտպանել աշխարհի մուսուլմաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i228210-Իրանը_մշտապես_պատրաստ_է_եղել_ճնշումներից_պաշտպանել_աշխարհի_մուսուլմաններին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է․ «Իրանը միշտ կանգնել է ճնշումների դեմ և ցույց տվել, որ միակ երկիրն է, որն աջակցում է բոլոր մուսուլմաններին, և այդ ճանապարհին հազարավոր նահատակներ է տվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2025 13:13 Asia/Tehran
  • Իրանը մշտապես պատրաստ է եղել ճնշումներից պաշտպանել աշխարհի մուսուլմաններին

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է․ «Իրանը միշտ կանգնել է ճնշումների դեմ և ցույց տվել, որ միակ երկիրն է, որն աջակցում է բոլոր մուսուլմաններին, և այդ ճանապարհին հազարավոր նահատակներ է տվել»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Եթովպիա կատարած երկօրյա այցի ընթացքում, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել է այդ երկրի Գերագույն խորհրդի նախագահ շեյխ Իբրահիմ Թուֆայի հետ։ Այցը տեղի է ունեցել Եթովպիայի խորհրդարանի նախագահ Թագսե Չաֆոյի հրավերով՝  նպատակ ունենալով զարգացնել երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունները։

Հանդիպման ժամանակ, ընդգծելով իսլամ աշխարհի մասնության կարևորությունը, Ղալիբաֆն ասել է․ «Իրանում ապրում են տարբեր կրոնների հետևորդներ։ Իսլամական խորհրդարանում ներկա են ոչ միայն շիա և սուննի մուսուլմաններ, այլ նաև այլ կրոնների, այդ թվում՝ քրիստոնյաների, հրեաների և զրադաշտականների ներկայացուցիչներ:

Նա հավելել է.«Իրանի իսլամական խորհրդարանում սուննիներն ունեն 26 ներկայացուցիչ և ընդհանուր առմամբ սուննիները ներկա են երկրի կառավարման տարբեր մակարդակներում»:
Ղալիբաֆի խոսքով․ «Անկասկած, եթե իսլամական ումման միասնական լինի և կանգնի ԱՄՆ-ի թշնամանքի դիմաց, կհաղթի և սա Աստծու խոստումն է»: 

Հանդիպմանը շեյխ Իբրահիմ Թուֆան անդրադարձել է Եթովպիայում մուսուլմանների վիճակին, նշելով․ «Նոր վարչապետի աշխատանքի մեկնարկից հետո մուսուլմաններն ազատորեն խոսում են իրենց կրոնի մասին և ապրում են ավելի լավ պայմաններում»։ Նա հավելել է․ «Եթովպիայի բնակչության կեսից ավելին մուսուլմաններ են։ Երկրում գործում է ավելի քան 100 հազար մզկիթ: Կաբինետի անդամներից 7-ը և խորհրդարանի պատգամավորներից 25-ը մուսուլմաններ են»։ 

Բարձր գնահատելով Իրանի դերն աշխարհի մուսուլմաններին աջակցելու գործում, Եթովպիայի Գերագույն խորհրդի նախագահը նշել է․ «Մենք Իրանը համարում ենք աշխարհի մուսուլմանների խորհրդանիշը։ Իրանը նման է սրտի, որը կյանք է տալիս ողջ իսլամական աշխարհին։ Իրանի դիմադրությունն ԱՄՆ-ին և աջակցությունը Պաղեստինին ու Լիբանանին, պատիվ է բոլոր մուսուլմանների համար»: