Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Անդրկովկասում փոխգործակցության թեման
https://parstoday.ir/hy/news/iran-i228224-Պուտինն_Իրանի_նախագահի_հետ_քննարկել_է_Անդրկովկասում_փոխգործակցության_թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Անդրկովկասում փոխգործակցության թեման: Այս մասին Պուտինը հայտարարել է ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2025 16:04 Asia/Tehran
  • Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Անդրկովկասում փոխգործակցության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Անդրկովկասում փոխգործակցության թեման: Այս մասին Պուտինը հայտարարել է ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս մասին Պուտինը հայտարարել է ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք որ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։

«Պարոն նախագահ՝ Փեզեշքիանի հետ անդրադարձանք նաև Անդրկովկասում Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության թեմատիկային։ Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանումը բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերից»,-ասել է Պուտինը:

Պուտինը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է մի շարք արտաքին քաղաքական սյուժեներ. Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները մեծամասամբ համընկնում են։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ կարևոր է չթուլացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը, կարգավորումը, որը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում: Բացի այդ, Ռուսաստանը հավատարիմ է մնում Սիրիայում համապարփակ կարգավորմանը և պատրաստ է շարունակել աջակցել Սիրիայի ժողովրդին: Սիրիայի ապագան պետք է որոշեն սիրիացիները։