Իրանի Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են դատական իշխանության դատավորների սպանությունը
ԻԻՀ դատական իշխանության երկու նշանավոր դատավորներ Հոջաթոլ Էսլամ վալմոսլեմին Հաջ Շեյխ Ալի Ռազինիի և Հաջ Շեյխ Մոհամմադ Մողիսեի սպանությունից հետո, Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները մի հայտարարությամբ դատապարտել են ահաբեկչական այս ակտը և այն համարել են Իրանի մեծ ժողովրդի դիմաց համաշխարհային իմպերիալիզմի և Սիոնիստական ռեժիմի փակուղու մեջ հայտնվելու նշան։
Այս վախկոտ սպանությունը, որի հեղինակներն ու նախագծողները երբեք չեն համարձակվի ընդունել և պատասխանատվություն կրել իրենց կեղտոտ ու ստոր հանցագործության համար, ինչպես միջազգային պետական ահաբեկչական ցանցի մյուս հանցագործությունները, իրականացվել է ԿՀՎ-ի և Մոսադի ծառայությունների նախագծով ու աջակցությամբ և այս արարքը համաշխարհային կայսերապաշտության և Սիոնիստական ռեժիմի փակուղու մեջ հայտնվելու նշանն է՝ սիրելի Իրանի վճռական, հավատարիմ և առաջադեմ ժողովրդին դիմակայելու հարցում:
Այս հայտարարությունը ստորագրվել է՝
Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանի,
Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր՝ Գեղարդ Մանսուրյանի,
Իրանի հրեաների պատգամավոր Հոմայուն Սամե Յահ Նաջաֆաբադի,
Իրանում զրադաշտականների պատգամավոր Բեհշիդ Բարխորդարի,
Եվ Իրանի քաղդեացի և ասորի քրիստոնյաների պատգամավոր Շարլի Էնվիե Թեքիեի կողմից։