Իրանի կարատեի ներկայացուցիչները Ֆրանսիայում ութ գունավոր մեդալներ են նվաճել
-
Իրանի կարատեի ներկայացուցիչները Ֆրանսիայում ութ գունավոր մեդալներ են նվաճել
Pars Today - Իրանի կարատեի ներկայացուցիչները Մարսելի միջազգային բաց մրցույթում նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։
Ֆրանսիայում Մարսելում ընթացող կարատեի միջազգային բաց մրցաշարն ավարտվեց և Իրանի ներկայացուցիչները նվաճեցին 4 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։ Ըստ Pars Today-ի՝ Աբոլֆազլ Արաբ Յաղուբին մինչև 14 տարեկանների -50 կգ քաշային կարգում, Բեհնամ Դեհղանզադեն՝ մինչև 60 կգ քաշային կարգում, Մորթեզա Նեմաթին՝ մինչև 75 կգ քաշային կարգում և Սաջադ Գանջզադեն՝ մինչև 84 կգ քաշային կարգում նվաճել են չորս ոսկե մեդալներ, Ալի Ռահիմը՝ մինչև 75 կգ քաշային կարգում նվաճել է մեկ արծաթե մեդալ, Մեհդի Շահգոլը՝ մինչև 75 կգ քաշային կարգում, Մեհդի Գանջզադեն +84 կգ քաշային կարգում և մարզուհի Ղազել Նադերին մինչև 61 կգ քաշային կարգում նվաճել են երեք բրոնզե մեդալներ։
Հարկ է նշել, որ հունվարի 17-ից 19-ը Ֆրանսիայում անցկացվել է Marseille Open միջազգային մրցույթը, որին մասնակցել են 784 կարատեիստներ 34 երկրներից։ Մրցույթի ավարտին Իրանի ներկայացուցիչները նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Ֆրանսիայից հետո չորրորդ տեղում են Իտալիան և Ալժիրը։