Արաղչին ընդգծել է Իրանի կառավարության վճռականությունը՝ զարգացնելու Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i228342-Արաղչին_ընդգծել_է_Իրանի_կառավարության_վճռականությունը_զարգացնելու_Թեհրան_Երևան_երկկողմ_հարաբերությունները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու 14-րդ կառավարության վճռականությունը։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Հունվար 21, 2025 13:47 Asia/Tehran
  • Արաղչին ընդգծել է Իրանի կառավարության վճռականությունը՝ զարգացնելու Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու 14-րդ կառավարության վճռականությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։

Կոստանյանը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և նշել Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումը՝ շարունակելու Իրանի հետ բարիդրացիության և համապարփակ հարաբերությունները զարգացնելու քաղաքականությունը։

Այս հանդիպմանը Արաղչին ընդգծել է նաև Իրանի 14-րդ կառավարության վճռականությունը երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու հարցում՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև շատ լավ հարաբերություններին և լայնածավալ համագործակցությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նաև այդ հարաբերությունները համարեց երկու ժողովուրդների փոխադարձ շահերի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ և հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության շարունակմանը։