Իմամ Խամենեիի անդրադարձը՝ թշնամիների երևակայություններին․ Ապագան ցույց կտա, թե ով է թուլացել
Սահաբ - Իրանցի հարյուրավոր ձեռնարկատերերի, ներդրողների և տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության առաջնորդը երկրի թուլացումը որակել է որպես թշնամիների պատրանքն ու երևակայությունը:
Ինչպես հաղորդում է Sahab-ը, վկայակոչելով Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքը, այս հանդիպման ժամանակ Իմամ Խամենեին անդրադառնալով Իրանի թուլացման կապակցությամբ պատրանքների և երևակայությունների վրա հիմնված հայտարարություններին ասել է,- Ապագան ցույց կտա, թե ով է թուլացել, ինչպես որ Սադամն Իրանի թուլացման հույսով հարձակվեց Իրանի վրա և Ռեյգանն էլ նույն երևակայությամբ սկսեց օգնել նրան,բայց վերջում այդ երկուսը և տասնյակ այլ երևակայողներ, բոլորը դժոխքի բաժին դարձան, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունն օրեցօր աճեց, ինչը Աստծո կամքով կարող է կրկնվել:
Կարևորելով BRICS-ի նման կառույցներին ներկայությունը և անդրադառնալով Իրանի դիվանագիտական պաշտոնյաների գործունեության անհրաժեշտությանը, այս մեծ հնարավորությունից առավելագույնս օգտվելու համար, հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է,- BRICS-ի ֆինանսական համակարգը, որը հնարավորություն է տալիս ֆինանսական փոխանակում կատարել անդամ երկրների արժույթներով, կարևոր պոտենցիալ է:
Մեծարգո առաջնորդն անհրաժեշտ համարելով առևտրային գործարքներում դոլարից հնարավորինս հրաժարվելը, ասել է,- Դոլարից հրաժարվելը,որին ձգտում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, մեծ և կարևոր, ինչու չէ նաև շատ վճռական քայլ է տնտեսական ոլորտում, և Իրանի կենտրոնական բանկը պետք է հարթակ տրամադրի այլ արժույթներին։ Իհարկե, դա կունենա որոշակի հետևանքներ, բայց ավելի կուժեղացնի երկիրը։
Իր ելույթի այլ հատվածում հեղափոխության մեծարգո առաջնորդը նշելով ,որ Գազայի հատվածում հրադադարն ու հաղթանակը կանխատեսման իրականացման և Դիմադրության կենդանի մնալու և գոյատևելու հստակ նշան է, ասել է. -Այն, ինչ կատարվում է աշխարհի աչքի առաջ, նմանում է մի առասպելի, ընդորում Ամերիկայի նման հսկայական պատերազմական մեքենան, անտեսելով մարդկային հասկացությունները,բունկերային ռումբեր է տրամադրում դաժան ու արյունարբու Սիոնիստական ռեժիմին, և այդ դաժան ու անողոք ռեժիմը ռմբակոծում է 15000 երեխայի իրենց տներում և հիվանդանոցներում, բայց նրանք չեն կարող իրականացնել իրենց նպատակները:
Ընդգծելով, որ եթե չլինեին Ամերիկայի հնարավորությունները, ապա Սիոնիստական ռեժիմը ծնկի կիջներ հենց առաջին շաբաթներին, գերապատիվ առաջնորդը հավելել է.-Անցած մեկ տարվա ու մի քանի ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմը որքան կարողացել է հանցագործություններ է կատարել՝ ռմբակոծելով տները, հիվանդանոցները, մզկիթները և եկեղեցիները Գազայի նման փոքր տարածքում, սակայն, ի վերջո, նա ոչ միայն չի կարողացել իրականացնել իր դժբախտ և սևերես առաջնորդի սահմանած նպատակը, որն էր՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, և Գազան կառավարվեր առանց Դիմադրության, այլև ստիպված եղավ նույն ՀԱՄԱՍ-ի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և ընդունել հրադադարի պայմանները:
Այաթոլլահ Խամենեին Գազայի միջադեպում Դիմադրության կենսունակությունն ու հաղթանակն անվանել է դիմադրության դեպքում հաղթանակի աստվածային ավանդույթի կատարման վկայություն և ասել է,- «Ուր էլ որ դիմադրություն լինի Աստծո բարի ծառաների կողմից, հաղթանակը հաստատ է»։
Անդրադառնալով նաև նախօրեին (երեքշաբթի) «Առաջընթացի առաջատարներ» խորագրով ցուցահանդես կատարած այցին, հեղափոխության առաջնորդը հավելել է. -«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս Իրանի իրողությունների մի փոքր մասը, բայց միևնույն ժամանակ բացահայտում է, որ մասնավոր հատվածը, չնայած ճնշումներին, պատժամիջոցներին և սպառնալիքներին, հասել է առաջընթացի ընդունելի մակարդակի, և երկիրը դեպի առաջ է շարժվում»։