Իրանի գիտատեխնիկական պարկերից մեկում արտադրվել է 200 անուն բժշկական արտադրանք 
https://parstoday.ir/hy/news/iran-i228426-Իրանի_գիտատեխնիկական_պարկերից_մեկում_արտադրվել_է_200_անուն_բժշկական_արտադրանք
Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի Առողջապահական գիտության և տեխնոլոգիական պարկի տեխնոլոգիաների զարգացման գծով փոխնախագահը հայտարարել է, որ տեխնոպարկում գրանցված 53 ընկերություններն արտադրում են 200 տեսակ բժշկական և դեղագործական արտադրանք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2025 13:03 Asia/Tehran
  • Իրանի գիտատեխնիկական պարկերից մեկում արտադրվել է 200 անուն բժշկական արտադրանք 

Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի Առողջապահական գիտության և տեխնոլոգիական պարկի տեխնոլոգիաների զարգացման գծով փոխնախագահը հայտարարել է, որ տեխնոպարկում գրանցված 53 ընկերություններն արտադրում են 200 տեսակ բժշկական և դեղագործական արտադրանք։

  Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ֆաթեմեհ Քալալինիան հավելել է․ «Համալսարանի Առողջապահության գիտատեխնիկական պարկին հաջողվել է վերջին 5 տարում արտադրել 200 տեսակ ապրանք»:
Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանը, որն ունի ավելի քան 9 հազար ուսանող և առողջապահության ոլորտի 25 հազար աշխատակից, համարվում է հյուսիսարևելյան Իրանի բժշկական կենտրոնը։ Այս համալսարանում գործում է բժշկական տարբեր ոլորտների մոտ 50 հետազոտական կենտրոն։