Թեհրանում կայացել է խորհրդակցություն Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առկա դրական զարգացումներին, նշեով, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր գործադրել՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Մոջթաբա Դեմիրչիլուն և Ալի Ալիզադեն քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք երկկողմ հարաբերություններին վնասող է համարել և այդ առնչությամբ Իրանի բողոքը հայտնել ու կոչ արել քայլեր ձեռնարկել այդ բացասական գործողությունները նախաձեռնողների և հեղինակների դեմ։
Անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների շրջանում հոգևորականների և կրոնագետների նկատմամբ հարգանքին, նա ընդգծել է ցանկացած անհարգալից և պառակտող գործողությունների դեմ զգոնության և վճռական գործողությունների անհրաժեշտությունը։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ ոչ պատշաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել այդ հարցը փոխանցել իր երկրի իշխանություններին։