Հայաստանը ողջունում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i228644-Հայաստանը_ողջունում_է_Իրանի_հետ_հարաբերությունների_զարգացումը
Սահաբ - Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարարն ասել է, որ Երևանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2025 12:54 Asia/Tehran
  • Հայաստանը ողջունում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը

Սահաբ - Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարարն ասել է, որ Երևանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։

«Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումը հիմնված է բարիդրացիության քաղաքականության շարունակման և Իրանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացման վրա», ասել է Վահան Կոստանյանը։

Իրանի արտգործնախարար  Սեյեդ Աբբաս Արաղչին  իր հերթին անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի  շատ լավ հարաբերություններին և լայնածավալ համագործակցությանը,   ընդգծել է երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու Թեհրանի վճռականությունը։

Նշելով,որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն  երկու ժողովուրդների փոխադարձ շահերի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության ուղղությամբ են,Իրանի արտգործնախարարը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը։