Իրանի ԱԳ նախարար. «Ալ Աղսա» փոթորիկ գործողությունը վերակենդանացրեց պաղեստինյան գործը
https://parstoday.ir/hy/news/iran-i228734-Իրանի_ԱԳ_նախարար._Ալ_Աղսա_փոթորիկ_գործողությունը_վերակենդանացրեց_պաղեստինյան_գործը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «2023 թվականի հոկտեմբերի 7-ին Ալ-Աղսա փոթորիկ գործողությունը (1402 թվականի 15-րդ Մեհրին) վերակենդանացրեց Պաղեստինի գաղափարը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2025 17:20 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. «Ալ Աղսա» փոթորիկ գործողությունը վերակենդանացրեց պաղեստինյան գործը

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «2023 թվականի հոկտեմբերի 7-ին Ալ-Աղսա փոթորիկ գործողությունը (1402 թվականի 15-րդ Մեհրին) վերակենդանացրեց Պաղեստինի գաղափարը»:

Ինչպես հաղորդում է Sahab ցանցը, որին ուրբաթ օրը մեջբերում է ԻՌՆԱ-ն, ԻԻՀ ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում շնորհավորել է պաղեստինյան դիմադրության հաղթանակը ու գերիների վերադարձը և հայտարարել է. «Իրանը պատրաստ է օգնել պաղեստինի ժողովրդին»:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ալ-Աքղա փոթորիկ գործողությունը վերածնեց Պաղեստինի հարցն ու իդեալը, եւ այս հարցը դարձավ տարածաշրջանի ու աշխարհի առաջին խնդիրը»։

Իրանի դիվանագիտական ​​համակարգի ղեկավարը անդրադառնալով  Սիրիայում առկա իրավիճակը և նշելով որ Իրանը կաջակցի ցանկացած կառավարության, որին սիրիական ժողովուրդը հավանություն կտա, ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Սիրիայի կայունությունն ու միասնությունը»։