Արաղչի․ Խելացի մարդիկ «առավելագույն ճնշման» փոխարեն ընտրում են «առավելագույն ռացիոնալությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i228934-Արաղչի_Խելացի_մարդիկ_առավելագույն_ճնշման_փոխարեն_ընտրում_են_առավելագույն_ռացիոնալությունը
Արձագանքելկով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայատարրություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2025 07:03 Asia/Tehran
  •  Արաղչի․ Խելացի մարդիկ «առավելագույն ճնշման» փոխարեն ընտրում են «առավելագույն ռացիոնալությունը»

Արձագանքելկով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայատարրություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է շրջաբերական, որով տարբեր հաստատությունների կարգադրել է խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող առավելագույն ճնշման քաղաքականությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ արձագանքելով Թրամփի որոշմանն Աբբաս Արաղչին X-ի իր օգտահաշվում գրել է․ «Այն, ինչ կոչվում է «առավելագույն ճնշում», անհաջող փորձ է։ Կրկնելը կհանգեցնի միայն «առավելագույն դիմադրության»: Խելացի մարդիկ «առավելագույն ճնշման» փոխարեն ընտրում են «առավելագույն ռացիոնալությունը»»:

Արաղչին հավելել է․ «Ի լրումն NPT-ի և այլ գլոբալ չտարածման փաստաթղթերի հավատարիմ կողմ լինելուց, Իրանը նախկինում հստակ հայտարարել է, որ նպատակ չունի միջուկային զենք ստեղծել»: