Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին»․ ԻԻՀ դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i228972-Միայն_Իրանն_է_աջակցում_Հայաստանին_դեմ_հանդես_գալով_Զանգեզուրի_միջանցքին_ԻԻՀ_դեսպան
Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով միատեսակ են մտածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2025 14:32 Asia/Tehran
  • Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին»․ ԻԻՀ դեսպան

Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով միատեսակ են մտածում։

Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Տարածաշրջանի երկրների շարքում միայն Իրանն է այս հարցում Հայաստանի կողքին կանգնած»,- շեշտեց դեսպանը։

Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանի հետ տարաձայնություններ չկան, «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:

Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում: