Ղարիբաբադի. Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը չի փոխվել
ԻԻՀ ԱԳ նախարրի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը X-ում գրել է, որ ուրանի հարստացման մակարդակի ու չափի համար NPT-ով սահմանված որևէ սահմանափակում չկա, հավելելով․ «Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի և այդ բնույթը որևէ փոփոխության չի ենթարկվել»։
Ավելի վաղ, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քաղաքականացված հայտարարություններ էր արել Իրանի վերաբերյալ՝ ասելով, որ Թեհրանը հարստացնում է 60 տոկոսանոց ուրան, որը գրեթե հավասար է միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ հարստացման մակարդակին։ Նա նշել էր․ «Իրանի կառավարությունն ասում է, որ նման ծրագիր չունի։ Մենք վստահում ենք բոլորին, սակայն պետք է դա ստուգենք»:
Արձագանքելով Գրոսսիի հայտարարությանը, Քազեմ Ղարիբաբադին գրել է․ «Ուրանի հարստացման մակարդակի ու չափի համար NPT-ով սահմանված որևէ սահմանափակում չկա։ Ոչ միջուկային զենք ունեցող պետությունների միակ պարտավորությունը միջուկային զենքի արտադրության ուղղությամբ չշեղվելն է։ Հետևաբար, պարոն Գրոսսիի այն հայտարարությունը, թե ուրանի 60 տոկոս հարստացումը գրեթե սպառազինության մակարդակի վրա է, լիովին անօրինական է և ոչ տեխնիկական։ Անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հստակ և միանշանակ տեսակետ ներկայացնի ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Միացյալ Թագավորության միջև AUKUS անվտանգության ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում Խաղաղ օվկիանոսում տեղակայվում են միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր, որոնք աշխատում են սպառազինական մակարդակին հասնող հարստացված վառելիքով, ինչը տարածման լուրջ սպառնալիք է։
Մեր երկիրն ունի պարտավորություններ և համագործակցում է Համապարփակ երաշխիքների համաձայնագրով և մինչ այժմ (ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կասեցումից հետո) որևէ խախտում չի կատարել։ Եթե պարոն Գրոսսին ցանկանում է, որպեսզի Իրանում իրականացվեն Թեհրանի պարտավորություններից դուրս ստուգումներ, նա պետք է մյուս կողմերին ասի, որ «կցանկանար, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն»: Նա երբևէ համարձակվե՞լ է նման խնդրանքով դիմել դաժան և անօրինական պատժամիջոցների հեղինակներին։
Թեև մենք դրական ենք գնահատում նրա կողմից նոյեմբերին Իրան կատարած այցը կառուցողական որակելը, զարմանալի է, թե ինչո՞ւ պարոն Գրոսսին չհիշատակեց Կառավարիչների խորհրդին երեք երկրների կողմից ներկայացված հակաիրանական բանաձևի մասին»։
Ղարիբաբադին հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և այդ ծրագրի բնույթի փոփոխություն չի եղել։
Իրանի միջուկային ծրագիրն իրականացվում է գործակալության հսկողության ներքո և իր իրավական պարտավորություններին համապատասխան, և որևէ շեղում չի եղել։ Սա է իրականությունը: