Իրանում մեկնարկել են «Զուլֆաղար 1403» համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i229514-Իրանում_մեկնարկել_են_Զուլֆաղար_1403_համատեղ_զորավարժությունները
Այսօր առավոտյան Մակրանի ափին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել են ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1403» համատեղ զորավարժությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2025 05:52 Asia/Tehran

Այսօր առավոտյան Մակրանի ափին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել են ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1403» համատեղ զորավարժությունները։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին օրերս հայտարարեց, որ  զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, և ցանկացած սխալ կարող է վտանգել Սիոնիստական ռեժիմի խաղաղությունը:

Որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռազմական տերություն՝ Իրանը ցույց է տվել   արտաքին սպառնալիքներին դիմակայելու իր ուժը՝ զորավարժությունների անցկացմամբ և սեփական ուժերի վրա հենվելով։

Չնայած Իրանի ռազմական հզորության թուլանալու մասին թշնամիների պնդումներին, որոնք հնչում են ժամանակ առ ժամանակ՝ ճանաչողական պատերազմի շրջանակներում, երկիրը ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար, իսկ դրան հակառակ՝ Սիոնիստական ռեժիմն ու նրա կողմնակիցները փորձում են ապակայունացնել տարածաշրջանը։