Իրանում մեկնարկել են «Զուլֆաղար 1403» համատեղ զորավարժությունները
Այսօր առավոտյան Մակրանի ափին, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել են ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1403» համատեղ զորավարժությունները։
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին օրերս հայտարարեց, որ զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, և ցանկացած սխալ կարող է վտանգել Սիոնիստական ռեժիմի խաղաղությունը:
Որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռազմական տերություն՝ Իրանը ցույց է տվել արտաքին սպառնալիքներին դիմակայելու իր ուժը՝ զորավարժությունների անցկացմամբ և սեփական ուժերի վրա հենվելով։
Չնայած Իրանի ռազմական հզորության թուլանալու մասին թշնամիների պնդումներին, որոնք հնչում են ժամանակ առ ժամանակ՝ ճանաչողական պատերազմի շրջանակներում, երկիրը ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար, իսկ դրան հակառակ՝ Սիոնիստական ռեժիմն ու նրա կողմնակիցները փորձում են ապակայունացնել տարածաշրջանը։