Իրանի Իսլամական Հանրապետության բանակի զորավարժություններում ցուցադրվել է մի եզակի կործանիչ
ԻԻՀ բանակի Զուլֆիկար 1403 համատեղ զորավարժությունների խոսնակ բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխն ասել է. «Զուլֆիկար 1403 համատեղ զորավարժությունների ժամանակ Yak կործանիչն առաջին անգամ մասնակցել է համատեղ օդային գործողության և ցուցադրել իր առաջադեմ ու եզակի հնարավորություններից մի հատված։ Այնպես որ եղանակով, որի ընթացքում Yak կործանիչը երկու ՄիԳ-29 կործանիչ ինքնաթիռների հետ մասնակցել է թիրախային անօդաչու թռչող սարքը որսալու և ոչնչացնելու գործողությանը»։
Նա հավելեց. «Yak կործանիչի ներկայությունը Զուլֆիկար 1403 զորավարժություններին ցույց է տալիս ռազմաօդային ուժերի զգալի առաջընթացը կործանիշների թարմացման և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Իր յուրահատուկ հնարավորություններով այս կործանիչը մեծացրել է ռազմաօդային ուժերի՝ սպառնալիքներին դիմակայելու կարողությունը»։
Yak 130 կործանիչն արձակելով առաջադեմ հրթիռներ՝ ամբողջությամբ ոչնչացրել է մի ԱԹՍ։ Այս օպերացիան ցույց տվեց բանակի ռազմաօդային ուժերի բարձր համակարգվածությունն ու կարողությունը օդային առաքելություններ կատարելու հարցում։
Այս կործանիչն իր ժամանակակից դիզայնով և օպերատիվ բարձր հնարավորություններով կարողացել է տպավորիչ և ուշագրավ ցուցանիշներ ցուցադրել իր առաջին թռիչքով։