Մեկնարկել է Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Թուրքիա գազի արտահանումը
(last modified Wed, 05 Mar 2025 13:19:44 GMT )
Մարտ 05, 2025 16:49 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի  Թուրքիա գազի արտահանումը

Pars Today - Իրանի նավթի նախարարը հայտնել է Իրանի տարածքով թուրքմենական գազի արտահանումը դեպի Թուրքիա մեկնարկելու մասին՝ ասելով. «Այժմ այս պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել, և գազը սկսել է հոսել»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը Իրանի տարածքով դեպի Թուրքիա թուրքմենական գազի արտահանումը  մեկնարկելու  կապակցությամբ ասել է.- Բարեբախտաբար, վերջին մի քանի օրերի ընթացքում Աստծո կամքով և Իրանի գազի ազգային ընկերության  գործընկերների և այս ծրագիրն առաջ տանող այլ բաժինների ջանքերի շնորհիվ այս ծրագիրն արդյունավորվեց:

Նշելով որ այս նախագիծը կարևոր է տարբեր առումներով, ինչպիսիք են երկրի հյուսիսարևելյան հատվածում մեր ստացած գազի քանակը և մեր հարևանների՝ Թուրքմենստանի և Թուրքիայի հետ ունեցած փոխգործակցությունը, հավելել է․-Այս քայլը  զգալի ազդեցություն կունենա Իրանի երկկողմ հարաբերությունների վրա, հատկապես գազի և այլ նավթամթերքների առևտրի ոլորտում։

Անդրադառնալով այս նախագծի պայմանագրի վերջնական տեսքի բերվելուն, Իրանի նավթի նախարարն ընդգծել է.-Այժմ պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել, և գազը հոսում է։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, որ այս պայմանագիրը ակտիվացել է, բայց դրա մյուս կողմերի հետ կապված, պետք է մի քիչ սպասել, մինչև հետագայում հրապարակվեն լրատվամիջոցներում։ 

Վերջում Փաքնեժադը իր երախտագիտությունը հայտնեց գործադրված ջանքերի համար և ասաց. «Այս նախագիծը կարևոր քայլ է որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույց՝  Իրանի դիրքի ամրապնդման համար և ցույց է տալիս էներգետիկ դիվանագիտությունը զարգացնելու 14-րդ կառավարության վճռականությունը»: