ԻԻՀ առաջնորդ․ Բանակցելու՝ Թրամփի առաջարկի նպատակն է խաբել հանրությանը
Գերագույն առաջնորդը ասել է. «ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ բանակցությունները չեն հանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը։ Հաառակը՝ դրանք կխստացվեն»։
Չորեքշաբթի օրը, մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Հայտարարելով, թե պատրաստ է բանակցել Իրանի հետ, և մեզ հրավիրելով բանակցելու, Թրամփը փորձում է խաբել համաշխարհային հանրային կարծիքը։ Նա ուզում է, ասել, թե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել և խաղաղություն հաստատել, բայց Իրանը չի ցանկանում։ Իսկ ինչո՞ւ Իրանը պատրաստ չէ բանակցել։ Ինքներդ ձեզ նայեք։ Մի քանի տարի բանակցեցինք, և նույն մարդը ավարտված, ստորագրված բանակցությունները պատռեց։ Ինչպե՞ս կարող ենք բանակցել, երբ գիտենք, որ դա արդյունք չի ունենալու»։
Այս տարի մենք ունենք հնարավորություններ, որոնք նախորդ տարի չունեինք
Առաջնորդի խոսքով․ «Անցյալ տարվանից, երբ կայացավ մեր հանդիպումը, մինչև այս տարի, տարբեր միջադեպեր են տեղի ունեցել։ Անցյալ տարի մենք այլ իրավիճակ ունեինք. Երբ ես ձեզ հետ հանդիպեցի, նահատակ Ռաիսին ողջ էր, նահատակ Հասան Նասրալլահը, թող Աստված ողորմի նրան, մեզ հետ էր, նահատակ Հանիեն, նահատակ Սաֆիեդդինը, նահատակ Սինվարը, նահատակ Դհայֆը և մի քանի այլ ականավոր հեղափոխական գործիչներ ողջ էին ու մեր կողքին էին։ Բայց այս տարի նրանք չկան»։
«Իսլամական Հանրապետության թշնամիների, հակառակորդների և մրցակիցների թերի, չհիմնավորված և մակերեսային հայտարարությհուններն այս հարցի շուրջ սխալ ընկալում են ձևավորում։ Եվ ես ուզում եմ լիակատար վստահությամբ ձեզ ասել, որ այս նահատակները շատը արժեքավոր էին ու նրանց բացակայությունը իսկապես կորուստ է մեզ համար։ Սրա մեջ կասկած չկա։ Սակայն դրանով հանդերձ, անցյալ տարվա համեմատ, հիմա մենք որոշ հարցերում շատ ավելի ուժեղ ենք, իսկ որոշ հարցերում՝ ավելի թույլ չենք, եթե ոչ ավելի ուժեղ»,- ասել է առաջնորդը։
Այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Այս տարի, փառք Աստծո, մենք ունենք ավելի մեծ հնարավորություններ։ Սիրելիների բացակայությունը կորուստ է։ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները դառը և ցավալի են. Բայց, փառք Աստծո, Իսլամական Հանրապետությունը շարունակում է աճել, առաջադիմել և մեծացնել իր հզորությունը»։
Նրա խոսքով․ «Հիջրի երրորդ տարում սուրբ մարգարեն Ուհուդի ճակատամարտում կորցրեց Համզեին։ Մարգարեն շատերին կորցրեց, բայց նրանցից ամենանշանավորը Համզեն էր։ Հիջրի չորրորդ և հինգերորդ տարիներին մարգարեն շատ ավելի ուժեղ էր, քան երրորդ տարում: Սա նշանակում է, որ նշանավոր դեմքերի կորուստը ոչ մի կերպ չի նշանակում հետընթաց կամ թուլացում, եթե առկա է երկու գործոն՝ գաղափար ու ջանք։ Անհատականություններ կորցնելը կորուստ է, բայց գաղափարի ու ջանքերի առկայության պարագայում ընդհանուր շարժումը չի վնասվի»։
Համալսարանն այսօր շատ է տարբերվում նախահեղափոխական շրջանի և նույնիսկ քսան տարի առաջվա համալսարանից, և այն առաջ է գնում
Առաջնորդը նշել է․ «Համալսարանն այսօր շատ է տարբերվում նախահեղափոխական շրջանի և նույնիսկ քսան տարի առաջվա համալսարանից, և այն առաջ է գնում։ Հակառակ այն պնդման, թե 1980-ականների սերնդի համեմատ Իրանի ուսանողությունն ու երիտասարդությունն այսօր այնքան էլ պատրաստված չէ, դա այդպես չէ, և մենք մեր աչքով տեսանք, որ այս սերունդն ավելի լավն է՝ հարցերը հասկանալու և առաջնագծում կանգնած լինելու առումով»։
Այաթոլլահ Խամենեին նշել է․ «Այսօր աշխարհի կռվարարներն ասում են, որ բոլորը պետք է ենթարկվեն իրենց և իրենց շահերը պետք է վեր դասեն մյուսների շահերից։ Եվ իսլամական Իրանը միակ երկիրն է, որը կտրականապես մերժել է այդ պահանջը»։
Հանդիպման ըթնացքում ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց կարծիքներն ու տեսակետներն են հայտնել երկրի քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային խնդիրների վերաբերյալ։
Այնուհետև առաջնորդը աղոթք է կարդացել։
Բացի ուսանողական կազմակերպությունների ակտիվիստներից, հանդիպմանը ներկա են եղել նաև մի խումբ ուսանողներ երկրի ողջ տարածքից, որոնք մասնակցելու իրավունք են ստացել վիճակահանության միոջոցով։