Իրանի ոսկու պաշարները մեծացել են․/ Եմենը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի առաջնագծում
Ներկայացնում ենք իրանական 1403 թվականի վերջին աշխատանքային օրվա թերթերի կարևոր լուրերը
Pars Today-ի փոխանցմամբ՝ «Քեյհան» օրաթերթը իրանական տարին եզրափակել է «Եմենի բանակը 18 հրթիռներով ու անօդաչու սարքերով խոցել է ամերիկյան ավիակիրը» վերնագրով հոդվածով։
«Քեյհան» թերթը գրել է․ «Ի պատասխան Եմենի տարբեր նահանգների դեմ ամերիկյան ռազմական ինքնաթիռների ագրեսիայի և մեծ թվով խաղաղ բնակիչների սպանության, այդ երկրի զինված ուժերը 18 հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Harry S. Truman ավիակիրը»։
«Էղթեսադե Ասիա»
Իրանի ոսկու պաշարները մեծացել են
Իրանի արժույթի և ոսկու փոխանակման կենտրոնի գործադիր տնօրեն Ալի Սաիդին ասել է, որ պատժամիջոցների պայմաններում ոսկու ձուլակտորների ներմուծումը և Կենտրոնական բանկի պահուստներն աճել են:
Նրա խոսքով. «Վերջին 8 տարիներին Իրանի հանքերում հայտնաբերվել է 190 տոննա ոսկի և երկիրը կանգնել է աշխարհի առաջատար հինգ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի կողքին»։
Եմենը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի առաջնագծում
«Ռուզեգար» թերթը գրել է. «Խորը վերլուծության կարիք չկա հասկանալու համար, որ Եմենի ժողովուրդն այսօր վճարում է Պաղեստինի ժողովրդին իր աջակցության գինը: Աջակցություն, որը ստացել է տարբեր ձևեր»:
Թրամփի առևտրային պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի բարձրացումը կնվազեցնի այնպիսի երկրների տնտեսական աճը, ինչպիսիք են Կանադան, Մեքսիկան և Միացյալ Նահանգները և կմեծացնի գնաճը։ Կազմակերպությունը նաև զգուշացրել է համաշխարհային տնտեսական աճի վրա Թրամփի վարած մաքսատուրքերի քաղաքականության ազդեցության կապակցությամբ»։
Մենք չենք ընդունում չարդարացված և անօրինական նախապայմաններով բանակցություններ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային իրանական տարվա վերջին մամուլի ասուլիսում հայտարարել է. «Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և համապատասխանում է միջազգային իրավունքին։ Անշուշտ, սխալ կլինի կրկնել նախկինում բարձրացված պահանջները, որոնք Իրանի կողմից չեն ընդունվել և որոնց անտեղի լինելն ապացուցվել է»։
Հնարավոր չէ զրոյացնել Իրանի նավթի արտահանումը
Իրանական 1403 թվականի վերջին մամուլի ասուլիսում, Ֆաթեմեհ Մոհաջերանին շնորհավորել է մարտի 19-ին նշվող՝ Իրանի նավթի արդյունաբերության ազգայնացման օրը և անդրադարձել ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ նավթի նախարարի դեմ սահմանված պատժամիջոցներին, նշելով․ «Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու հնարավորություն գոյություն չունի»։