Ինֆանտինոն շնորհավորել է Իրանին՝ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճելու կապակցությամբ
ՖԻՖԱ-ի նախագահը տեսաուղերձով շնորհավորել է Իրանին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ երեքշաբթի օրը, 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերի երրորդ փուլի շրջանակներում, Իրանի ֆուտբոլի հավաքականը 2-2 հաշվով խաղացել է Ուզբեկստանի հետ՝ մրցաշարի ավարտից 2 շաբաթ առաջ 20 միավորով նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիրը:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Instagram-ում հրապարակած տեսաուղերձում շնորհավորել է ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականին՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։
Նա ասել է․ «Շնորհավորանքներ Իրանին՝ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար։ Ձեր չորրորդ իրարահաջորդ հաջողությունն անկասկած կուրախացնի ձեր ֆուտբոլասեր երկրին, և ես անհամբերությամբ սպասում եմ ևս մեկ անգամ տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում ձեր մեծ ուրախությունը»: