ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի պնդումներին
(last modified Thu, 27 Mar 2025 07:14:29 GMT )
Մարտ 27, 2025 10:44 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի  պնդումներին

Բաղային ասել է. Իրանին քննադատելու փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ Գազայում ցեղասպանության վրա։

Արձագանքելով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հակաիրանական հայտարարություններին, ԻՀ ԱԳՆ խոսնակը նրան հորդորել է Իրանին քննադատելու փոխարեն  խոսել Գազայում և այլ շրջաններում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին։

Եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները կարող են հանգեցնել ճգնաժամերի և լարվածության սրման։ Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումներին ու ռազմական հանցագործություններին և քայլեր ձեռնարկի դրանք կանխելու ուղղությամբ։

Անդրադառնալով օկուպացված Պաղեստին կատարած այցի և իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարի հակաիրանական հայտարարություններին և Իրանին «սպառնալիք» անվանելուն, Իսմայիլ Բաղային ասել է. «Անհիմն խոսակցություններին, անտրամաբանական հայտարարություններին և կեղծ պնդումներին չի կարելի վստահել: Եթե տիկին Կալլասը իսկապես մտահոգված էր տարածաշրջանում կայունությամբ և անվտանգությամբ, նա պետք է անդրադառնար Գազայի ցեղասպանությանը»:

Օրերս, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն, անտեսելով Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերով լի զինանոցը, հայտարարել էր. «Իրանին երբեք չպետք է թույլ տրվի ձեռք բերել կամ ստեղծել միջուկային զենք։ Եվրամիությունն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին այս հարցում»։