Քաղցկեղի դեմ պայքարում Իրանի նոր «զենքից» մինչև նանոարտադրանքի արտահանման ծավալի աճ
https://parstoday.ir/hy/news/iran-i230722-Քաղցկեղի_դեմ_պայքարում_Իրանի_նոր_զենքից_մինչև_նանոարտադրանքի_արտահանման_ծավալի_աճ
Նանոտեխնոլոգիայով արտադրված իրանական արտադրանքի մրցունակության բարձրացումը, քաղցկեղի դեմ պայքարում Իրանի նոր «զենքը», նանոարտադրանքի արտահանման ծավալների աճը, քաղցկեղի դեմ պայքարի համար ցորենի գլուտենից նանոթելերի արտադրությունը, Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտի վերջին նորություններն են, որոնք ներկայացվում են Pars Today-ի այսօրվա լրահոսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2025 12:39 Asia/Tehran
  • Քաղցկեղի դեմ պայքարում Իրանի նոր «զենքից» մինչև նանոարտադրանքի արտահանման ծավալի աճ

Նանոտեխնոլոգիայով արտադրված իրանական արտադրանքի մրցունակության բարձրացումը, քաղցկեղի դեմ պայքարում Իրանի նոր «զենքը», նանոարտադրանքի արտահանման ծավալների աճը, քաղցկեղի դեմ պայքարի համար ցորենի գլուտենից նանոթելերի արտադրությունը, Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտի վերջին նորություններն են, որոնք ներկայացվում են Pars Today-ի այսօրվա լրահոսում։

2010 թվականից սկսած Իրանում նանոծածկույթի արդյունաբերության ոլորտը մեծ զարգացում է  ապրել։ Բացի որակի բարելավումից, այս տեխնոլոգիան նպաստել է նաև արտադրական ծախսերի նվազմանը: Ներկայումս իրանական մի շարք ընկերություններ աշխատում են նանոծածկույթով գոլորշու նանոսարքերի արտադրության ուղղությամբ։ 
Նանոծածկման տեխնոլոգիան կարևոր դեր է խաղացել տարբեր ապրանքների որակի և երկարակեցության, ինչպես նաև միջազգային շուկաներում իրանական ապրանքների պահանջարկի մեծացման գործում: Նանոծածկույթները  կիրառվում են այնպիսի մակերևույթների վրա, ինչպիսիք են սեղաններն ու աթոռները, ծորակները և սալիկները։ Դրանք  բարձրացնում են մաշվածության և կոռոզիայի նկատմամբ դիմադրությունը՝ թույլ տալով ավելի արդյունավետ մրցակցություն ապահովել արատսահմանյան  արտադրանքի հետ:

Լիցքավորված մասնիկների շարժումն արագացնող կայանը կամ բժշկական ցիկլոտրոնը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում Իրանի գիտական նախագծերից է, որի նախագծումն ու կառուցումն ընթանում է Թեհրանի Ամիրքաբիր համալսարանի արագացուցիչների և կիրառական հետազոտությունների լաբորատորիայում: Այս սարքը տեղադրվում է հիվանդանոցներում, և օգնում քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքին։ Այն արտադրում է PET պատկերման միջոցով  քաղցկեղի հայտնաբերման դեղամիջոցներ։ 
Իրանական Nanotechnology գործակալության տվյալներով՝ նանարտադրանքի արտահանման ծավալը 2015 թվականին գրանցված 1,31 միլիոն դոլարից 2023 թվականին հասել է 1,145 միլիոն դոլարի: Հարկ է նշել, որ այս առաջընթացը գրանցվել է պատժամիջոցների պայմաններում։ 

Ժամանակի ընթացքում  նանոտեխնոլոգիայի ոլորտի իրանական ընկերություններն արտադրել են ավելի բարձր որակի արտադրանք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ձեռք բերել արտահանման նոր շուկաներ: Աճել է նաև նանոարտադրանքի արտահանումը ասիական, եվրոպական և նույնիսկ աֆրիկյան երկրներ։ Անցյալ տարի իրանական նանոարտադրանքն արտահանվել է 50 երկիր, որոնցից 40 տոկոսն ուղղվել է հինգ երկիր՝ Իրաք, Սիրիա, Հնդկաստան, Չինաստան և Թուրքիա: 

Իրանցի մի խումբ հետազոտողներ, ցորենի գլյուտենից ստացված  կենսաքայքայվող նանոմանրաթելերի օգնությամբ, ստեղծել են հակաքաղցկեղային (հատկապես կրծքագեղձի քաղցկեղի) դեղամիջոցներ, ինչպես նաև քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու նոր դեղամիջոց:
Հետազոտողների կողմից կրցքագեղձի քաղցկեղի բջիջների (MCF-7) ուսումանսիրության արդյունքները ցույց են տվել, որ դոքսորուբիցին պարունակող գլյուտենային նանոմանրաթելերը կարողացել են կանգնեցնել այս բջիջների աճը։ Այս մեթոդը կարող է օգտագործվել որպես նվազագույն ինվազիվ այլընտրանք՝ առանց ներարկումների դեղամիջոցներն անմիջապես քաղցկեղային հյուսվածքին հասցնելու համար։