Իրանի ներկայացուցիչները փայլել են ռոբոտաշինության միջազգային մրցույթում
https://parstoday.ir/hy/news/iran-i230782-Իրանի_ներկայացուցիչները_փայլել_են_ռոբոտաշինության_միջազգային_մրցույթում
Իրանի ուսանողական թիմը նվաճել է Ռոբոտաշինության ասիական մրցույթի փոխչեմպիոնի կոչումը։ Առաջին տեղը գրավել է Հնդկաստանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2025 06:34 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցիչները փայլել են ռոբոտաշինության միջազգային մրցույթում

Իրանի ուսանողական թիմը նվաճել է Ռոբոտաշինության ասիական մրցույթի փոխչեմպիոնի կոչումը։ Առաջին տեղը գրավել է Հնդկաստանը։

Ռոբոտաշինության ասիական մրցույթն անցկացվում է Ղազախստանում՝ ասիական տարբեր երկրների մասնակցությամբ։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ մրցումների առաջին օրն իրանցի ինը ուսանողներից բաղկացած խմբին հաջողվել է նվաճել Ասիայի փոխչեմպիոնի տիտղոսը։ 

Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Ռուսաստանում կայացած Archimedes Inventions հեղինակավոր մրցույթի 28-րդ փուլում Իրանի թիմը նվաճել է «Լավագույն թիմ» մրցանակը, WIIPA հատուկ մեդալը, ինչպես նաև երկու ոսկե և երկու արծաթե մեդալներ: