Իրանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ագրեսիայի պատասխան կտրվի հուժկու կերպով
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը Իրանի Իսլամական Հանրապետության տարեդարձի կապակցությամբ հայտարարության մեջ նշել է.-Ֆարվարդինի 12-ը, Իսլամական հեղափոխության փայլուն ու փառավոր պատմության մեջ, նշան էր համաշխարհային իմպերիալիզմի և թագավորական ռեժիմի նկատմամբ Իսլամական Իրանի անսասան ժողովրդի կերտած մեծ էպոսի և մեծ հաղթանակի հաստատման ու տևակայման։
Հայտարարության մեջ ասվում է. -Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը, որը գոյացել է հավատքի ոգով ու ժողովրդական կամքով և բռնատիրության դեմ պայքարելու, ճնշվածներին ու իրավածրկվածներին պաշտպանելու և արդարության հաստատման հիման վրա, իր ստեղծման առաջին իսկ տարիներից բախվեց բռնակալ Ամերիկայի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմի ամենաբարդ թշնամություններին, ինտրիգներին, դավադրություններին ու սատանայական հնարքներին, սակայն Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ և նրա արդար իրավահաջորդի՝ Իմամ Խամենեիի առաջնորդությամբ, վարչակարգը շարունակեց իր առաքինի կյանքը սիրելի ժողովրդի հաստատակամությամբ ու խորաթափանցությամբ և դարձավ տոկուն ու արժանավոր համակարգ ներքին մասշտաբով և հզոր ու հեղինակավոր երկիր միջազգաին մասշտաբով։