Իրանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Իսլամական երկրների խորհրդարանի նախագահներին Ֆեթր տոնի կապակցությամբ
Pars Today - Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մի ուղերձով շնորհավորել է իսլամական երկրների խորհրդարանի նախագահներին Ֆեթր տոնի կապակցությամբ:
ԻԻԽ նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով սուրբ Ռամադան ամսվա հոգևոր ազդեցություններին, հույս է հայտնել, որ իսլամական երկրներն ավելի քան նախկինում կօգտվեն այս ամսվա օրհնություններից՝ գիտակցելու մուսուլման ազգերի միասնությունն ու ամբողջականությունը, պաշտպանելու իրավազրկվածներին և պայքարելու բռնության դեմ։
Իսլամական մշակույթում Շավվալ ամսի առաջին օրը նշվում է որպես Ֆեթրի տոնը:
Ռամադան սուրբ ամսվա ընթացքում ծոմ պահող մուսուլմաններն իրենց հոգիներից հեռացնում են արտաքին և ներքին աղտոտվածությունը և Աստծուն երկրպագելով և մեղքերի թողություն խնդրելով վերադառնում են իրենց իսկական էությանը: