Արաղչի. Մենք բռնի պայմաններում ուղղակիորեն չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i230858-Արաղչի._Մենք_բռնի_պայմաններում_ուղղակիորեն_չենք_բանակցելու_ԱՄՆ_ի_հետ
Pars Today- Իրանի արտգործնախարարը Ամերիկայի հետ անուղղակի բանակցելու պատճառի մասին ասել է. «Անուղղակի բանակցելու պատճառը հնչող սպառնալիքներն են, և այս գործողությունն իրականում պատասխան է ԱՄՆ-ի բռնակալության։ Մենք չենք բանակցում բռնի պայմաններում, և միշտ պատրաստ ենք հավասար դիրքերից բանակցել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2025 13:41 Asia/Tehran
  • Արաղչի. Մենք բռնի պայմաններում ուղղակիորեն չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ

Pars Today- Իրանի արտգործնախարարը Ամերիկայի հետ անուղղակի բանակցելու պատճառի մասին ասել է. «Անուղղակի բանակցելու պատճառը հնչող սպառնալիքներն են, և այս գործողությունն իրականում պատասխան է ԱՄՆ-ի բռնակալության։ Մենք չենք բանակցում բռնի պայմաններում, և միշտ պատրաստ ենք հավասար դիրքերից բանակցել»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, պատասխանելով Ամերիկայի նամակին ուղարկված պատասխանի վերաբերյալ լրագրողների հարցին, ասել է. «Օմանի մեր ընկերներից լսել ենք, որ նամակը հասել է և ընթերցվել է։ Հուսով ենք, որ այս տոն օրին Աստված բարին կորոշի այս երկրի համար»:

Հարցին, թե ինչո՞ւ անուղղակի բանակցություններ և ինչո՞ւ ուղղակի բանակցություններ չի կայանալու, Արաղչին ասաց. «Անուղղակի բանակցությունների պատճառը սպառնալիքներն են, որոնք հնչում են, և այս գործողությունն իրականում պատասխան է ամերիկյան բռնակալությանը։ Մենք բռնի պայմաններում չենք բանակցելու, և միշտ պատրաստ ենք հավասար դիրքերից բանակցել»։