Արաղչի. Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i231118-Արաղչի._Իրանի_և_ԱՄՆ_ի_միջև_անուղղակի_բանակցությունները_կսկսվեն_շաբաթ_օրը
Pars Today - Իրանի արտգործնախարարն ասել է.-Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Օմանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2025 10:03 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Pars Today - Իրանի արտգործնախարարն ասել է.-Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Օմանում:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում գրել է.-Իրանն ու ԱՄՆ-ը շաբաթ օրը Օմանում կհանդիպեն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով անուղղակի բանակցությունների համար։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է.«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունները հնարավորություն են եւ նաեւ փորձ Վաշինգտոնի համար»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը կրկնեց այդ պնդումները՝ լրագրողներին ասելով. «Բոլորն այն համոզման են, որ համաձայնության կնքումը նախընտրելի է և դա ակնհայտ է»։
Չնայած Թեհրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն իրականացնելու հուշագրի ստորագրմանը, ԱՄՆ նախագահը նամակ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդին բանակցությունների խնդրանքով։