Պատժամիջոցների պայմաններում Իրանը ռեկորդային ծավալով նավթ է արտահանել Չինաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i231288-Պատժամիջոցների_պայմաններում_Իրանը_ռեկորդային_ծավալով_նավթ_է_արտահանել_Չինաստան
2025 թվականի մարտին գրանցվել է Չինաստան Իրանի նավթի արտահանման ռեկորդ՝ օրական ավելի քան 1,8 միլիոն բարել: Այս աճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման շուրջ մտահոգությունները մեծացրել են իրանական նավթի պահանջարկը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 12, 2025 06:57 Asia/Tehran
  • Պատժամիջոցների պայմաններում Իրանը ռեկորդային ծավալով նավթ է արտահանել  Չինաստան

2025 թվականի մարտին գրանցվել է Չինաստան Իրանի նավթի արտահանման ռեկորդ՝ օրական ավելի քան 1,8 միլիոն բարել: Այս աճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման շուրջ մտահոգությունները մեծացրել են իրանական նավթի պահանջարկը:

Ըստ նավերի հետախուզման Vortexa ընկերության տվյալների՝ Չինաստանի նավթի ներմուծումն Իրանից մարտին գերազանցել է օրական 1,8 միլիոն բարելը, ինչը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Kpler վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ իրանական նավթի արտահանումը Չինաստան այս ամիս կազմել է օրական 1,71 մլն բարել, ինչը 20 տոկոսով ավելի է փետրվարի համեմատ (օրական 1,43 մլն բարել):
Առևտրի երկու այլ աղբյուրներ մարտի ներմուծումը գնահատել են համապատասխանաբար օրական 1,67 մլն և 1,8 մլն բարել: Իրանական նավթին բաժին է ընկել մարտին Չինաստանի ծովային հում նավթի ներմուծման ընդհանուր ծավալի 16 տոկոսը:
Վերլուծաբաններն այս ցուցանիշների աճը կապում են նավթավերամշակողների և առևտրականների մտահոգությունների հետ՝ կապված մատակարարումների խափանումների հետ: Չինաստանի Շանդուն նահանգում նավթի պաշարները մարտին փետրվարի համեմատ աճել են մոտ 22 միլիոն բարելով՝ համահունչ Իրանից ներմուծման ավելացմանը։ Պաշարների այս աճը ռեկորդային է մեկ ամսվա ընթացքում։