Էսլամի. Ատոմային էներգիայի գործակալությունը չպետք է գործիք դառնա չարագործների ձեռքում
(last modified Fri, 18 Apr 2025 07:20:09 GMT )
Ապրիլ 18, 2025 10:50 Asia/Tehran
  • Էսլամի. Ատոմային էներգիայի գործակալությունը չպետք է գործիք դառնա չարագործների  ձեռքում

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպումից հետո Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ գործակալությունը պետք է պահպանի չեզոքությունը և թշնամիներին թույլ չտա իրեն վերածել գործիքի։

Վերջին տարիներին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ որպես տարբեր երկրների, հատկապես Իրանի միջուկային ծրագրերը վերահսկող մարմին, ենթարկվել է քաղաքական ճնշման ու քննադատության։ Իրանը ձգտում է պահպանել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իր իրավունքները և կանխել գործակալության տեղեկատվության և զեկույցների շահարկումն իր դեմ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով չորեքշաբթի օրն այցելել էր Թեհրան,  հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հինգշաբթի օրը կայացել է նրա հանդիպումն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Հանդիպումից հետո Էսլամին գործակալությանը կոչ է արել պահպանել  չեզոքություն և  խուսափել սադրիչ հայտարարություններից։

Նա անդրադարձել է 2023 թվականի մարտի հայտարարությանը և ընդգծել դրա շրջանակներում մնացած հարցերին հետամուտ լինելու կարևորությունը։

Էսլամին նշել է, որ կողմերն ունեն ցանկությու՝ն լուծել առկա խնդիրները։ Նա հայտարարել է Թեհրանում երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպման պլանների մասին։ Հաշվի առնելով իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ լարվոծությունն ու այդ մասին տեղեկատվությունը քաղաքական նպատակլներով չարաշահելու դեպքերը, Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին լինել չեզոք և խուսափել հայտարարություններից, որոնք կարող են օգտագործվել Թեհրանի դեմ։