Արաղչի. Իրան-Ռուսաստան հարաբերություններն ամուր են և ռազմավարական
https://parstoday.ir/hy/news/iran-i231538-Արաղչի._Իրան_Ռուսաստան_հարաբերություններն_ամուր_են_և_ռազմավարական
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալությանը, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը հյուրընկալության համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 18, 2025 17:29 Asia/Tehran
  • Արաղչի. Իրան-Ռուսաստան հարաբերություններն ամուր են և ռազմավարական

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալությանը, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը հյուրընկալության համար։

նա ասել է. «Երեկ ես շատ լավ և երկար հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ և նրան փոխանցեցի Իսլամական հեղափոխության առաջնորդի գրավոր ուղերձը։ Սա և՛ ուղերձ էր Պուտինին, և՛ ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական և ռազմավարական գործընկերը և խորհրդակցում է կարևոր հարցերի շուրջ»։

Սեյեդ Աբբաս Արաղչին հավելեց. «Թերևս երբեք Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այդքան սերտ և ամուր չեն եղել: Մենք վերջերս ստորագրել ենք  համապարփակ ռազմավարական համաձայնագիր, որը ընդլայնում է Իրան-Ռուսաստան հարաբերությունների չափերը շատ ավելի բարձր մակարդակների վրա»:

Իր ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը նույնպես ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ բանակցությունները որակել է կառուցողական և ընդգծե էլ. «Առաջիկա զարգացումները չեն ազդի Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների վրա»։

Նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը ծաղկում է անկախ պատժամիջոցներից։

Արաղչին Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ նաև ասել է. «Չնայած մենք լուրջ կասկածներ ունենք ամերիկյան կողմի շարժառիթների վերաբերյալ, սակայն եթե նրանք ոչ գործնական պահանջներ չներկայացնեն, հնարավոր է համաձայնություն ձեռք բերել»։

Լավրովը մամուլի ասուլիսում նաև ընդգծել է, որ Ռուսաստանը աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին, և որ պետք է հաշվի առնել Իրանի օրինական շահերը միջուկային ծրագրի հետ կապված։