Բանակցություններում Իրանի կարմիր գծերը հստակ են՝ հարգանք և հավասար պայմաններ
(last modified Fri, 09 May 2025 05:54:49 GMT )
Մայիս 09, 2025 09:24 Asia/Tehran
  • Բանակցություններում Իրանի կարմիր գծերը հստակ են՝ հարգանք և հավասար պայմաններ

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի կայուն դիրքին, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Սպառնալիքներն ու պարտադրանքը անընդունելի են»։

Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները մեկնարկել են ապրիլի 12-ին, Օմանի միջնորդությամբ։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ հինգշաբթի օրը  Թեհրանում կայացած ԻՀՊԿ հրամանատարների համաժողովում, Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է. «Պարտադրանքի և սպառնալիքների պայմաններում ուղիղ բանակցություններն անխոհեմ և անպատվաբեր են, իսկ հավասար պայմաններում բանակցությունները՝ իմաստուն և պատվաբեր»։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ահմադիանն ասել է. «Դիմադրության ճակատը, ամրապնդելով իր ուժը և ճիշտ գնահատելով իրավիճակը, ավելի ուժեղ է կանգնած ազգերի իրական թշնամու դեմ, քան նախկինում»։

Խոսելով թշնամու կողմից Իրանի ժողովրդի դեմ տարվող ճանաչողական և լրատվական պատերազմին, Ահմադիանն ընդգծել է. «Թշնամու օրակարգում ժողովրդին հիասթափեցնելն է, խնդիրները մեծացնելը, քաղաքական և սոցիալական թերությունները ակտիվացնելը, պաշտոնյաների և ժողովրդի, ինչպես նաև հասարակության շրջանում տարաձայնություններ սերմանելը»։