Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i232880-Իրանն_ու_Բելառուսը_ձգտում_են_ընդլայնել_ռազմական_համագործակցությունը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Աբդոլրահիմ Մուսավիի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Կուպրիյանյուկի միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ընդգծել են ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2025 12:35 Asia/Tehran
  • Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Աբդոլրահիմ Մուսավիի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Կուպրիյանյուկի միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ընդգծել են ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած հանդիպումից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ զորավարժությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացման ոլորտներում։ 

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն դեռևս 2025 թվականի մարտի 12-ին Բելառուս կատարած այցի ընթացքում շեշտը դրել է ռազմական կապերի ամրապնդման վրա՝ այն որակելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ արված կարևոր քայլ։